ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 50%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է շուրջ 8,008 մլրդ դոլար: Ինչպես նշվում է Ադրբեջանի Պետական մաքսային ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 49,6%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն 2010 թվականի առաջին չորս ամիսների արդյունքներով Ադրբեջանի արտահանման համախառն ծավալը կազմել է 6,247 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալը` 1,817 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշները գրանցել են համապատասխանաբար 76,6% և 3,1% աճ: Նշենք նաև, որ հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանից արտահանվել է 1,2 հազար անուն և ներմուծվել` 4,6 հազար անուն ապրանք:
Հաշվետու ամիսներին Ադրբեջանն իրականացրել է արտաքին առևտրային գործառնություններ 118 երկրների հետ: