ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՉՈՐՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 5%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ի համախառն ծավալը տարեկան կտրվածքով աճել 5%-ով: Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներում` հաշվետու եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով աճել է շուրջ 3,8%-ով:
Նշենք, որ ընթացիկ տարվա համար Ադրբեջանի կառավարությունը կանխատեսում է երկրի ՀՆԱ-ի 6,8% աճ:
2009 թվականի արդյունքներով Ադրբեջանում գրանցվել էր ՀՆԱ-ի 9,3% աճ: