
2009Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 1,5%
2009 թվականի արդյունքներով Ադրբեջանում գնաճը կազմել է 1,5%: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ անցյալ տարի Ադրբեջանի կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն:
Ադրբեջանի նախագահի խոսքերով` 2008 թվականի համեմատությամբ, երբ գնաճը երկրում կազմել էր շուրջ 21%, 2009 թվականին, շնորհիվ կառավարության իրականացրած արդյունավետ ծրագրերի, գնաճի տեմպը նվազել է:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականին Ադրբեջանի արժութային պահուստները կազմել են 20,4 մլրդ դոլար: