ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 5,4%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 5,4%-ով, իսկ այս նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 3,8%: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշենք, որ 2009 թվականի համապատասխան ամիսների ընթացքում Ադբեջանում գրանցվել էր ՀՆԱ-ի 4,1% աճ, իսկ գնաճն սահմանվել էր 6,5% մակարդակում:
Ադրբեջանի նախագահի հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով երկրի ոսկեարժութային պահուստները կազմել են 22,3 մլրդ դոլար` 2009 նույն ժամանակահատվածում գրանցված 20,4 մլրդ դոլարի դիմաց: