
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 14,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 14,3 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Ադրբեջանն արտահանել է 1804 անուն ապրանք` 9,98 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, և նույն ժամանակահատվածում ներմուծել է 4,37 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 5445 անուն ապրանք:
Նշենք, որ 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ադրբեջանի արտահանումը կրճատվել է 74,37%-ով, իսկ ներմուծումը` 16,49%-ով: