
2009Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ
Ադրբեջանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն երկրում 2009թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մսամթերքի արտադրության ծավալն աճել է 2.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում մսամթերքի արտադրության ծավալը կազմել է 96.8 հազար տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 95 հազար տոննա: Նշենք, որ միայն ապրիլ ամսվա ընթացքում արտադրված մսամթերքի ծավալը կազմել է 24.4 հազար տոննա, իսկ մարտ ամսում այն կազմել էր 24.1 հազար տոննա: