
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 334,3 ՄԼՆ ԴՈԼԱՐ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՊՀ անդամ երկրների հետ Ադրբեջանի առևտրային շրջանառության բացասական մնացորդը կազմել է 180,5 մլն դոլար: Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալների համաձայն այս տարվա 11 ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներ արտահանվել է 1,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում Ադրբեջանի արտահանման համախառն ծավալի 11,49%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Ադրբեջանի ներմուծման ընդհանուր ծավալի 31,08%-ը, որը կազմել է 1,6 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը կազմել է 334,3 մլն դոլար: