
2009Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ Է 17,6%-ՈՎ
2009 թվականի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման ծավալներն Ադրբեջանում աճել են 17,6%-ով: Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներում` այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում գործող վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի համախառն ծավալը կազմել է ավելի քան 8,1 մլրդ մանաթ, ընդ որում տրամադրված վարկերի 71,5%-ը երկարաժամկետ վարկեր են, իսկ ժամկետանց վարկերը կազմել են միայն 3,4%: