
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 15.5 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՆԱՎԹ
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ադրբեջանն արտահանել է 15.5 մլն տոննա նավթ` 5.690 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Նշված ամբողջ ծավալն արտահանել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում նավթի արտահանման ծավալը կազմել է ընդհանուր արտահանման ծավալի 79.68%-ը: Նշենք նաև, որ միայն հուլիս ամսվա ընթացքում արտահանվել է 2.1 մլն տոննա նավթ: