
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ի 6,7%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
2009 թվականի արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ի 6,7%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Այս մասին նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում, որոնց համաձայն հաշվետու տարվա ընթացքում Ադրբեջանում արտադրվել է 2988,3 հազար տոննա ցորեն և 1177,9 հազար տոննա բարջարեղեն:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը երկրում կազմել է 2320.6 մլն մանաթ: