ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՔԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 21,6%-ՈՎ
Ադրբեջանի Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում բանկերի արտաքին ակտիվները կրճատվել են 21,6%-ով և կազմել 3,345 մլրդ մանաթ (շուրջ 4,2 մլրդ դոլար), իսկ զուտ ներքին ակտիվները կրճատվել են 24,5%-ով և հունիսի 1-ի դրությամբ կազմել 3,367 մլրդ մանաթ (շուրջ 4,2 մլրդ դոլար): Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում 22,2%-ով կրճատվել է նաև դրամային լայն բազան և կազմել 6,612 մլրդ մանաթ (ավելի քան 8,2 մլրդ դոլար):