
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 30%-ՈՎ
Ադրբեջանի արժեթղթերի պետական կոմիտեի հայտարարության համաձայն այս տարվա ընթացքում Ադրբեջանի արժեթղթերի շուկան կրճատվել է ավելի քան 30%-ով: 2009թ. հինգ ամիսների տվյալներով արժեթղթերի շուկայում կնքված գործարքների թիվը կազմել է 2090, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կնքվել է 3369 գործարք: Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալն աճել է 150%-ով, իսկ պետական պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կրճատվել է 30%-ով: