Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ 102,7% ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
29/05/2009 16:47
Կիսվել

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ 102,7% ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

Ադրբեջանի Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը մեջլիսում կայացած նիստի ժամանակ հրապարակել է 2008թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն 2008թ. ընթացքում ապահովվել է պետական բյուջեի 102,7% կատարողական: Նախարարի ներկայացրած զեկույցում հրապարակված տվյալների համաձայն 2008թ. ընթացքում  պետական բյուջե մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 19,520 մլրդ մանաթ, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 12,464 մլրդ մանաթ: Այսպիսով, 2008թ. պետական բյուջեի ավելցուկը կազմել է 7,056 մլրդ մանաթ: Նախարարը նշել է, որ եթե հաշվի չառնվեն Պետական Նավթային Հիմնադրամի կողմից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը, ապա 2008թ. բյուջեի պակասուրդը կկազմի 4,809 մլրդ մանաթ: Նախարարն, անդրադառնալով բյուջեի եկամտային մուտքերին, նշել է, որ կառուցվածքային լուրջ փոփոխություններ չեն գրանցվել. շահութահարկի գծով պետական բյուջե մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 2մլրդ 862 մլն 328,925 հազար մանաթ, ԱԱՀ-ի գծով` 1 մլրդ 910 մլն 870,865 հազար մանաթ, իսկ եկամտահարկի գծով` 627,2 մլն մանաթ: Նախարարը նաև  նշել է, որ 2008թ. ընթացքում կառավարությունը պետական բյուջեից մոտ 690 մլն մանաթ ուղղել է բնակչության բանեկեցության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը, մոտ 321,2 մլն մանաթ ուղղվել է պաշտպանության ոլորտ, 979,7 մլն մանաթ` կրթության ոլորտ, 346,2 մլն` առողջապահության ոլորտ: 2008թ. ընթացքում պետական ներդրումների ծավալը կազմել է 275,1 մլն մանաթ: Երկրի քաղաքացիների գազամատակարարման և էներգամատակարարման ապահովման նպատակով պետությունը ծախսել է 321 մլն մանաթ: Նախարարը նաև նշել է, որ 2008թ. Նախիջևանին պետական բյուջեից տրամադրվել է 194 մլն մանաթ ընդհանուր ծավալով դոտացիա:

 

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88