ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 25 ՀԱԶԱՐ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն գյուղատնտեսական արտադրանք թողարկող ևս 25 հազար ֆերմերների կառավարությունը կտրամադրի նոր վարկային քարտեր: Այս գործընթացի ավարտին երկրի բոլոր շրջանների ֆերմերները, որոնք պետական սուբսիդիաներ ստանալու իրավունք ունեն, կարող են օգտվել այդ օգնությունից: Ընթացիկ տարում նախատեսվում է ֆերմերներին տրամադրել սուբսիդիա` 59 մլն մանաթ ընդհանուր արժողությամբ: Նշենք, որ Ադրբեջանում պետական սուբսիդիաներ տրամադրվում են միայն վարկային քարտերով: