ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1.7 ՄԼՐԴ ՄԱՆԱԹ
Ադրբեջանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն Ադրբեջանի բանկերի համախառն կապիտալը 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1787.22 մլն մանաթ: Նշենք նաև, որ բանկերի համախառն կապիտալը ընթացիկ տարվա մարտ ամսում կազմել էր 1769.37 մլն մանաթ, իսկ փետրվարին` 1741.14 մլն մանաթ:
Ադրբեջանի առևտրային բանկերից 42 բանկի համախառն կապիտալը ապրիլի 1-ի դրությամբ գերազանցել է 10 մլն մանատը, 3 բանկերի համախառն կապիտալը եղել է 5-10 մլն մանատ սահմաններում, իսկ 1 բանկ ունեցել է մինչև 5 մլն մանաթ համախառն կապիտալ: