2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 6.1%-ՈՎ
Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 6.1%-ով և կազմել 23427.1 մլն մանաթ: Հաշվետու ժամանակահատվածում անվանական ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 27% անկում:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2657.7 մանաթ կամ 3305.6 դոլար:
2009 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով արդյունաբերության տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի համախառն ծավալում կազմել է 64%, ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը` 28.6%: