
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 6.6%-ՈՎ
Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկային վարկերի ընդհանուր ծավալն աճել է 6.6%-ով և կազմել շուրջ 7.63 մլրդ մանաթ (9.5 մլրդ դոլար):
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 29.7%-ը տրամադրվել է տնային տնտեսություններին, առևտրի և ծառայությունների ոլորտ ուղղվել է վարկերի ընդհանուր ծավալի 18.4%-ը, շինարարության ոլորտ` 8.7%-ը, իսկ վարկերի ընդհանուր ծավալի 7%-ը տրամադրվել է կապի և տրանսպորտի ոլորտում գործող ընկերություններին: