ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԻՆ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Ադրբեջանը կարող է տարեկան շուրջ 7 մլրդ խոր. մետր գազ մատակարարել «Նաբուկո» (Nabucco) գազամուղին:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազի մատակարարում եվրոպական երկրներին: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7.9 մլրդ դոլար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Նոր գազամուղի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2010 թվականին, իսկ արդեն 2014 թվականին այն կապահովի Եվրոպա բնական գազի մատակարարումը: