
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ
Բաքվում ընթացող «Caspian Oil&Gas 2009» 16-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ադրբեջանը համաշխարհային շուկայում էներգառեսուրսների մատակարարման բնագավառում հանդիսանում է վստահելի և կարևոր գործընկեր: Նշենք, որ Caspian Oil&Gas 2009 ցուցահանդեսին մասնակցում են 300 ընկերություններ աշխարհի 22 երկրներից, ինչպես նաև այդ երկրների էներգետիկայի, ռեսուրսների կառավարման և բնապահպանության նախարարություններից ներկայացուցիչներ և պաշտոնական այլ անձիք: