11 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 24,9 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՆԱՎԹ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն արտահանել է ավելի քան 24,9 մլն տոննա նավթ: Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության մարքեթինգի և տնտեսական գործառնությունների կառավարման բաժնի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու ժամանակահատվածում միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է ընդհանուր ծավալով 22,53 մլն տոննա նավթ:
Հրապարակած տվյալների համաձայն միայն այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանն արտահանել է 2,065 մլն տոննա նավթ: