
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՎ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է ընդլայնել իր գործունեությունը նաև Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը Կիևում ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման արարողության ժամանակ:
Ադրբեջանական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Կիևում բացված ներկայացուցչությունը զբաղվելու է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի ուսումնասիրություններով, որի արդյունքում կգնահատվի Ուկրաինայում ադրբեջանական նավթամթերքի վաճառքի գործընթացի կազմակերպման հնարավորությունները: