ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԻ 88,52%-Ը
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով նավթի տեսակարար կշիռը Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 88,52%: Այս մասին տեղեկացնում Է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսում Ադրբեջանն արտահանել է 1,264 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 2.265 մլրդ տոննա նավթ: Այս ցուցանիշը շուրջ 125,93%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան արդյունքը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսվա արդյունքներով Ադրբեջանի արտահանման համախառն ծավալը կազմել է 1.428 մլրդ դոլար: