22/09/2010 11:06
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 76,11% ԱՃ
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի արտահանման համախառն ծավալում նավթային հումքի մասնաբաժինը կազմել է 86,41%: Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 76,11%-ով: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ութ ամիսներին Ադրբեջանն արտահանել է 21153276 տոննա նավթ` 12053357,1 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Նշենք նաև, որ արտահանվող նավթի ողջ ծավալը բաժին է ընկել Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը:
Ներկայացված տվյալների համաձայն միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով հաշվետու ամիսներին արտահանվել է 23547636 տոննա նավթ:
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Ադրբեջանի արտահանման համախառն ծավալները կազմել են 13948827,6 հազար դոլար:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
