
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Ադրբեջանի Կենտրոնական Բանկի հայտարարության համաձայն ընթացիկ տարվա մայիսի 25-ից հաշվարկային տոկոսադրույքը կկրճատվի և կսահմանվի տարեկան 2%: Բանկի որոշման համաձայն տոկոսային միջակայքի վերին սահմանը 8%-ից կկրճատվի և կկազմի 7%, իսկ ստորին սահմանը կմնա անփոփոխ`3%: Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական Բանկը 2008թ. հոկտեմբեր ամսից սկսած շարունակաբար կրճատել է հաշվարկային տոկոսադրույքը, մասնավորապես հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաշվարկային տոկոսադրույքը 15%-ից կրճատվել էր մինչև 12%, հոկտեմբերի 31-ի որոշմամբ այն սահմանվել էր 10%, դեկտեմբերի 1-ին հաշվարկային տոկոսադրույքը սահմանվել էր 8%, փետրվարի 2-ին `5%, իսկ մարտի 1-ի որոշմամբ այն սահմանվել էր 3%: