ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 9%-ՈՎ
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 9.489 մլրդ մանաթ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատությամբ աճել է շուրջ 8.7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում սպառողական ապրանքների ապրանքաշրջանառությունն աճել է 10.6%-ով, իսկ արդյունաբերական ապրանքների առևտրաշրջանառությունն աճել է 4.3%-ով:
2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում հասարակությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 3203.9 մլն մանաթ, որը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 12.6% աճ: