
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է 43 ՀԱԶԱՐԻ
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Ադրբեջանում հասել է 43 հազարի, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների 44,6%-ը կանայք են, իսկ 55,4%-ը` տղամարդիկ:
Հրապարակած տվյալների համաձայն գործազուրկների առավել մեծ աճ գրանցվել է մայրաքաղաքում: 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բաքվում պաշտոնապես գրանցված է եղել 12 291 գործազուրկ: