ՀՈՒՆԻՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 2,2 ԱՆԳԱՄ
2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները՝ նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, աճել են 2,2 անգամ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար–հունիս ամիսներին տարեկան կտրվածքով Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներն աճել են 50,5%-ով:
Նշենք, որ Ադրբեջանի տնտեսության մեջ ԱՄՆ-ի ներդրումները կազմել են օտարերկյա ընդհանուր ներդրումների 13,7%-ը, Ճապոնիայինը՝ 8,3%-ը, Նորվեգիայինը՝ 4,7%-ը: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի տնտեսության մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև Չեխիան, Թուրքիան, Ֆրանսիան, Շվեյցարիան: