
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ – ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ
Վրաստանի Ազգային Բանկի Դրամավարկային քաղաքականության վարչությունը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որտեղ նշվում է, որ Վրաստանում, ինչպես և մյուս երկրներում, գրանցվել է տնտեսական ակտիվության ցածր մակարդակ, սակայն արդեն վերջին մի քանի շաբաթների ընթացքում տնտեսության որոշ ոլորտներում նկատվում է դրական տեղաշարժեր: Բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանում գրանցվել է տնտեսական հիմնական ցուցանիշների անկում, մասնավորապես ՀՆԱ-ի, օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալի անկում, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վրաստանի տնտեսության որոշ ոլորտներում նկատվում է դրական միտումներ, մասնավորապես անշարժ գույքի շուկայում գրանցվել է գների կայունացում, բանկային ոլորտում նկատվում է ավանդների ընդհանուր ծավալի աճ, որոնք էլ հանդիսանում են ճգնաժամի հաղթահարման հիմնական նախանշանները: