22/10/2010 14:37
BEELINE-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ
VimpelCom Ltd ընկերությունը հրաժարվել է Ուկրաինայում իր Beeline բրենդի տարածումից` գերադասելով ծառայություններ մատուցել այս երկրում առավել մեծ ճանաչում և տարածում ունեցող «Киевстар» ապրանքանիշի ներքո: Այսպես, Vimpelcom Ltd ընկերությունը, որը ղեկավարում է ռուսական «Вымпелком» և ուկրաինական «Киевстар» ընկերությունների գործունեությունը, Ուկրաինայի տարածքում կներկայանա «Киевстар», Djuice և «Киевстар бизнес» բրենդների ներքո: Beeline բրենդը «կլքի» Ուկրաինան 2011 թվականից: Նշենք, որ սա առաջին անգամն է, որ Beeline ապրանքանիշը հեռանում է ԱՊՀ անդամ երկրից:
Հիշեցնենք, որ ուկրաինական շուկայում Beeline-ի ներկայությունը երկար տարիների տարաձայնությունների պատճառ էր դարձել «Вымпелком» և «Киевстар» ընկերությունների բաժնետերերի` ռուսական Altimo և նորվեգական Telenor ընկերությունների միջև: Նորվեգական ընկերությունը չէր ցանկանում տեսնել «Вымпелком»-ին ուկրաինական շուկայում` որպես այս երկրի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Киевстар» ընկերության սեփականատեր: Սակայն, այնուամենայնիվ, 2005 թվականին «Вымпелком»-ն իր ծառայությունները ներկայացրեց ուկրաինացի սպառողներին` գնելով «Украинские радиосистемы» ընկերության բաժնետոմսերը: Հետագայում, տարաձայնությունները հարթվեցին և 2009 թվականի հոկտեմբերին Telenor և Altimo ընկերությունները ստեղծեցին VimpelCom-ը, որն այսօր տնօրինում է «Вымпелком»-ի և «Киевстар»-ի ակտիվները:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
