
ԲԵԼԱՌՈՒՍԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը Մաքսային միության ստեղծման ուղղությամբ արդեն իրականացնում են կոնկրետ գործողություններ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ամփոփելով Մինսկում այս երեք երկրների ղեկավարների կայացած հանդիպման արդյունքները:
Բելոռուսի նախագահի խոսքերով` արդեն սահմանվել են անհրաժեշտ միջոցառումների իրականացման ուղղությամբ նախնական պայմանավորվածութուններ, որոնք հնարավորություն կտան ստեղծել արդյունավետ մեխանիզմով գործող միացյալ տնտեսական միջավայր և կնպաստեն տնտեսական ինտեգրամանը:
Նշենք, որ Մինսկում կայացած համաժողովի շրջանակներում այս երեք երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Մաքսային միության անդամ-երկրների թիվը կավելանա, և «Եվրասիական տնտեսական համագործակցության» անդամ երկրները կանդամակցեն նաև Մաքսային միությանը: