
BOEING-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ 27 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Boeing ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերությունը նախատեսում է առաջիկա 30 տարիների ընթացքում Ռուսաստանում իրականացվող ծրագրերում ներդնել շուրջ 27 մլրդ դոլար: Նշենք, որ Ռուսաստանում գործում են Boeing ընկերության հետ հանատեղ ստեղծված մի շարք ձեռնարկություններ, որտեղ արտադրվում են Boeing 787 Dreamliner և ռուսական այլ ինքնաթիռների դետալներ: Boeing-ը Ռուսաստանում գործում է արդեն 1998թ.-ից և այս ժամանակահատվածում իրականացրել է շուրջ 5 մլրդ դոլարի պատվերներ: