BONY ԲԱՆԿԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ԾԱԳԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՐԿ
ՌԴ Դաշնային Մաքսային Ծառայությունը և ամերիկյան Bank of New York Mellon (BoNY) բանկը մոտ են դեռևս 2 տարի առաջ ծագած դատական վեճի վերջնական լուծմանը:
Հիշեցնենք, որ ռուսական կապիտալի լվացման գործընթացում BoNY բանկի մասնակցության մեղադրական հայցով ՌԴ Դաշնային Մաքսային Ծառայությունը դիմել էր դատարան: Մաքսային ծառայութjան հրապարակած տեղեկությունների համաձայն ամերիկյան բանկը մասնակցել է 7,5 մլրդ դոլար ռուսական կապիտալի լվացման գործընթացին:
Բանակցությունների արդյունքում վեճի կարգավորման նպատակով BoNY բանկը ռուսական կողմին առաջարկել է տրամադրել 4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային գիծ` արտոնյալ պայմաններով: