
CARLSBERG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱԲԱՇԽԻ 1,34 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Գարեջուր արտադրող դանիական խոշորագույն Carlsberg A/S ընկերությունը մտադիր է թողարկել 1,34 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ պարտատոմսեր: Առաջին թողարկմամբ պարտատոմսերի ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ եվրո, իսկ երկրորդ թողարկմամբ ընկերության պարտատոմսերի անվանական արժեքը արտահայտված կլինի ֆունտ ստերլինգով, և ընդհանուր ծավալը կկազմի 300 մլն ֆունտ: Պարտատոմսերի թողարկաման և տեղաբաշխման գործընթացներում ընկերությանը կաջակցեն BNP Paribas, Nordea Bank, Royal Bank of Scotland Group և Societe Generale բանկերը: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Carlsberg ընկերության գործառնական շահույթն աճել է 2 անգամ և կազմել 105,8 մլն եվրո, հասույթն աճել է 24,9%-ով և կազմել 1,57 մլրդ եվրո, իսկ ընկերության արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5,9%-ով;