
ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՊԱՇԱՐՆԵՐԸ
Բաքվում ընթացող Caspian Oil & Gas 2009 համաժողովի ժամանակ Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը նշել է, որ որոշ ուսումնասիրությունների համաձայն Կասպից ծովի տարածաշրջանում էներգակիրների պաշարները կազմում է շուրջ 200 մլրդ բարել, ինչը գերազանցում է ԱՄՆ-ի էներգակիրների պաշարները: Այսպիսով, այս տարածաշրջանի կարևորությունը էներգակիրների համաշխարհային շուկայում ակնհայտ է: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել ռեսուրսների ուսումնասիրություն և ճշգրիտ գնահատում, ինչը հնարավորություն կտա մշակել արդյունավետ ներդրումային ծրագրեր: Նշենք, որ նախատեսվում է տարածաշրջանում ներդրումային ծրագրերի իրականցման նպատակով տրամադրել ավելի քան 200 մլրդ դոլար: