
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE և SOCIETE GENERALE ԲԱՆԿԵՐԸ ՉԵՆ ՄԻԱՎՈՐՎԻ
Ֆրանսիական Credit Agricole բանկի տարածքային կառավարման վարչության տնօրեն Ժան-Պոլ Շիֆլեն (Jean-Paul Chifflet) հայտարարել է, որ ֆրանսիական Credit Agricole և Societe Generale բանկերի միավորման գործընթաց չի նախատեսվում: Նա նշել է, որ այս երկու բանկերի միջև կնքվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա բանկերին համատեղ գործունեություն իրականացնել տնտեսության այն ոլորտներում, որտեղ շահույթի նորման ցածր է և կարևոր է մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալը: