
DEUTSCHE POST AG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԱՃԵԼ Է 2.5 ԱՆԳԱՄ
Փոստային ծառայություն մատուցող Եվրոպայի խոշորագույն Deutsche Post AG ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 2.5 անգամ և կազմել 944 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 383 մլն եվրո: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 12.9%-ով և կազմել 11.51 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթը կազմել է 27 մլն եվրո: Զուտ շահույթի աճը նախորդ եռամսյակում ընկերությունը բացատրում է իր Deutsche Postbank ստորաբաժանման վաճառքի արդյունքում ստացած եկամուտներով: