Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
DST-Ն` ОДНОКЛАССНИКИ-Ի ՄԻԱԿ ԲԱԺՆԵՏԵՐ
01/09/2010 11:31
Կիսվել

DST-Ն` ОДНОКЛАССНИКИ-Ի ՄԻԱԿ ԲԱԺՆԵՏԵՐ

Одноклассники սոցիալական կայքի 100% բաժնետեր է դարձել Digital Sky Technologies (DST) ընկերությունը, որը, մինչ այս հանդիսանալով Одноклассники սոցիալական կայքի 60% բաժնետեր, ձեռք է բերել նաև բաժնետոմսերի մնացյալ 40%-ը: DST ընկերությանը ներկայումս պատկանում է Forticom Group Limited (FGL) ընկերության բաժնետոմսերի 75%-ը, որն էլ իր հերթին տնօրինում է Одноклассники-ի 60%-ը: Մնացյալ 40%-ն արդեն ուղղակիորեն պատկանում են DST ընկերությանը:
DST-ն ստեղծվել է 2005 թվականին: Ներկայումս այս հիմնադրամին են պատկանում նաև ICQ-ն, Facebook-ի 10%-ը և մի շարք այլ ակտիվներ: DST-ն մասնաբաժին ունի նաև Zynga ընկերությունում և ВКонтакте սոցիալական կայքում:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով «Одноклассники» սոցիալական կայքի զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ աճել էր 9,4 անգամ և կազմել 366,4 մլն ռուբլի: Հաշվետու տարվա ընթացքում սոցիալական կայքի հասույթն աճել էր 2,4 անգամ և կազմել 1,54 մլրդ ռուբլի:
Ըստ էության, ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում և Հայաստանում, լայն տարածում գտած այս սոցիալական կայքին հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես գովազդային արդյունավետ քաղաքականության և գովազդի վաճառքի ծավալների զգալի աճի շնորհիվ: 
 
Ավելացնենք նաև, որ Одноклассники-ն հանդես է եկել նաև հայտարարությամբ, ըստ որի` այս սոցիալական կայքում գրանցվելն այսուհետ կլինի անվճար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2