15/11/2010 11:02
DST-Ն ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
DST Global ներդրումային ընկերությունը մտադիր է իր հերթական խոշորագույն գործարքը կնքել Չինաստանում` «սերտ կապեր» հաստատելով այս երկրի հետ: Ընկերության ներկայացուցիչների ոչ պաշտոնական հայտարարության համաձայն, DST-ն քննարկում է Չինաստանում մեծ ծավալի ակտիվներ գնելու ուղղությամբ: Այլ մանրամասնություններ դեռևս չեն հրապարակվում:
Նշենք, որ ռուսական «արմատներով» DST Global ընկերությունն իր գործունեությունը հիմնականում ուղղում է խոշոր ինտերնետ-նախագծերում և ՏՏ ոլորտի ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելուն: Մասնավորապես, ընկերությանն են պատկանում Facebook սոցիալական կայքի բաժնետոմսերի 7,6%-ը, Одноклассники սոցիալական կայքը: Ընկերությունը մասնակցություն ունի նաև օնլայն խաղեր մշակող Zynga ընկերության կապիտալում և ВКонтакте սոցիալական կայքում:
Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
