
ՎԶԵԲ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 200 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Վրաստանին այս տարի կարող է տրամադրել 200 մլն եվրո վարկ: Այս մասին հայտարարել են ՎԶԵԲ-ի թբիլիսյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ այս ուղղությամբ վերջնական որոշում կընդունվի ընթացիկ տարվա մարտ ամսին, երբ Բանկի նախագահ Թոմաս Միրովը պաշտոնական այցով ժամանի Վրաստան:
Նշենք, որ Թոմաս Միրովն իր այցի շրջանակներում նախատեսում է ծանոթանալ Վրաստանում իրականացվող բոլոր այն ծրագրերի ընթացքին, որոնց անմիջական մասնակցություն ունի ՎԶԵԲ-ը:
Մինչ այժմ ՎԶԵԲ-ի կողմից Վրաստանում ֆինանսավորվել է 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային նախագծեր: