26/07/2010 15:09
ՎԶԵԲ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՆԱ-Ի 4,6% ԱՃ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) վերանայել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի կանխատեսվող մակարդակը: ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ` 2011 թվականին այս երկրներում կգրանցվի ՀՆԱ-ի միջինը 3,9% աճ: Նշենք, որ մինչ այս ՎԶԵԲ-ը կանխատեսել էր ցուցանիշի առավել բարձր մակարդակ` 4,2%-ի սահմաններում:
ՎԶԵԲ պաշտոնական կայքում ներկայացված զեկույցում բանկը
2010 թվականի համար կանխատեսում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների ՀՆԱ-ի 4,6% աճ: Հատկանշական է, որ 2010 թվականի համար մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսվող ցուցանիշը բաձրացվել է: Զեկույցի համաձայն վերջին ամիսներին Հայաստանում տնտեսության զգալի աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է դրամային փոխանցումների վերականգնմամբ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
Արծաթ
767.47
-7.67
10:53 12/09/26
10:32 12/09/26
19:20 11/09/26
