ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԲՈՒԿՈ (NABUCCO) ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԿՆՔԵՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՈՒՄ
Եվրամիության երկրները և Թուրքիան հաստատել են 2009թ. հունիս ամսում Նաբուկո գազամուղի կառուցման պայմանագրի կնքման իրենց պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ Նաբուկո (Nabucco) գազամուղի կառուցման ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի երկրներին և Ադրբեջանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: Այս գազամուղը կանցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելգիայի և Ավստրային տարածքներով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2010թ., և այն կտևի մոտ 3 տարի: Շինարարության համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 7,9 մլրդ եվրո: