
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼԻՆ
Եվրոպական Կենտրոնական Բանկի հայտարարության համաձայն համաշխարհային տնտեսությունը մոտենում է իր անցումային շրջանին, ինչի մասին վկայում է համաշխարհային մասշտաբով ՀՆԱ-ի անկման տեմպերի կրճատումը: Որոշ երկրներում արդեն գրանցվել է ՀՆԱ-ի աճ, իսկ մյուս երկրներում ՀՆԱ-ն շարունակում է կրճատվել, բայց արդեն ավելի դանդաղ տեմպերով: Եվրամիության երկրներում արդեն նկատվում են կայունացման որոշ նախանշաններ, սակայն Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ 2009թ. Եվրամիության երկրներում ՀՆԱ-ն կկրճատվի 4%-ով: