ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 3,1%-ՈՎ
Եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն Եվրագոտու 16 երկրներում 2009թ. մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծածախ գները կրճատվել են 3,1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Եվրամիության անդամ 27 երկրներում գները կրճատվել են 2,3%-ով: Մարտ ամսվա ընթացքում Եվրագոտում էներգետիկայի ոլորտում գները կրճատվել են 1,7%-ով, իսկ Եվրամիությունում` 2,7%-ով: Գների ամենամեծ անկում գրանցվել է Հունաստանում (-6,8%), Հոլանդիայում (-6,7%) և ֆրանսիայում (-5,5%):