
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Եվրոպական Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն Եվրագոտում 2009թ. հունիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սղաճը կազմել է 0.1%: Նշենք, որ մայիս ամսվա ընթացքում Եվրագոտում գնաճը կազմել էր 0%, իսկ սպառողական գների աճի առավել բարձր տեմպ` ավելի քան 4%, գրանցվել էր նախորդ տարվա հունիս և հուլիս ամիսներին: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի անկմամբ պայմանավորված Եվրագոտում գրանցվել է գնաճի տեմպերի շարունակական անկում: