ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ
Franfurter Rundschau ամսագրի հրապարակած տվյալների համաձայն Եվրամիության ամենահարուստ քաղաքացիներն ապրում են Լյուքսեմբուրգում: Ամսագրի վերլուծաբանները Eurostat վիճակագրական գործակալության տրամադրած տվյալների հիման վրա ուսումնասիրել են 2008թ. ընթացքում Եվրամիության անդամ 27 երկրներում, ինչպես նաև Մակեդոնիայում, Խորվաթիայում և Թուրքիայում բնակչության բարեկեցությունը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան: Որպես բարեկեցության գնահատման հիմնական ցուցանիշ ընտրվել է սպառողական գնողունակության եվրոպական հատուկ ստանդարտը, որի համաձայն 100% բարեկեցություն գրանցվել է Իտալիայում, իսկ Գերմանիայում բնակչության բարեկեցությունը գնահատվել է 116%: Բարեկեցության առավել բարձր մակարդակ գրանցվել է Լյուքսեմբուրգում` 253%, ինչպես նաև Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում: Բնակչության բարեկեցության ամենացածր մակարդակ գրանցվել է Բուլղարիայում` 40%, և Թուրքիայում` 45%: