ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Վրաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ աճել են շուրջ 13%-ով` կազմելով 1,13 մլրդ լարի: Վրաստանի կառավարության պաշտոնական կանխատեսումների համաձայն` այս միտումը կպահպանվի 2010 թվականի ողջ ընթացքում, և տարվա վերջին դրությամբ Վրաստանի բյուջեի հարկային եկամուտների համախառն ծավալը կկազմի 4,4 մլրդ լարի:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Վրաստանի բյուջեի հարկային եկամուտները կազմել էին 4,26 մլրդ լարի, 2008 թվականին` 4,54 մլրդ լարի, 2007 թվականին` 3,7 մլրդ լարի: