
ԷՐԴՈՂԱՆ – ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ` ԱՌԱՆՑ ԱՄՀ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Թուրքիայում շատերը վստահ են, որ երկիրը կարող է դուրս գալ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից` առանց Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) աջակցության: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ ճգնաժամի պայմաններում շատ է քննարկվել այն հարցը, որ Թուրքիան չի կարող միայնակ հաղթահարել ճգնաժամը, և տարբեր կառույցներ որպես լուծում առաջարկել են ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով համաձայնագիր ստորագրել ԱՄՀ-ի հետ: Սակայն Թուրքիան, ավելացրել է վարչապետը, հրաժարվում է ԱՄՀ-ի հետ որևէ պայմանագիր ստորագրել, քանի դեռ ԱՄՀ-ն առաջարկում է Թուրքիայի համար վարկի տրամադրման ոչ շահավետ պայմաններ: