18/10/2010 12:31
ԷՐԴՈՂԱՆ – ՄԻՆՉԵՎ 2013Թ.-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄԱՐԻ ԻՐ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
Մինչև 2013 թվականը Թուրքիան ամբողջությամբ կմարի իր բոլոր պարտավորություններն Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) նկատմամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս խոսքերով` ներկայումս Թուրքիայի պարտավորությունների համախառն ծավալն ԱՄՀ-ի նկատմամբ կազմում են 6,1 մլրդ դոլար, ընդ որում միայն վերջին յոթ տարիների ընթացքում Թուրքիայի ներկայիս կառավարությանը հաջողվել է զգալիորեն կրճատել ԱՄՀ-ի նկատմամբ պարտավորությունները` 2003 թվականին գրանցված 23,5 մլրդ դոլարից նվազեցնելով այն մինչև 6,5 մլրդ դոլար:
Թուրքիայի վարչապետի հայտարարության համաձայն` չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, Թուրքիային հաջողվել է վերջին երեք եռամսյակներում ապահովել տնտեսական աճ և գործազրկության մակարդակի անկում: Այսպես, 2010 թվականի առաջին երկու եռամսյակների արդյունքներով Թուրքիայում գրանցվել է 11% տնտեսական աճ, իսկ գործազրկության մակարդակը մեկ տարվա կտրվածքով կրճատվել է 2,2 տոկոսային կետով և հասել իր մինչճգնաժամային ցուցանիշին` 9,9%:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
