07/09/2010 15:25
ԵՄ-Ն ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Եվրահանձնաժողովը մտադիր է ինտենսիվացնել Եվրամիության տարածքում ֆինանսական բարեփոխումների իրականացման ընթացքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` նշելով, որ այս կարճ ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրերը կանխորոշելու են ԵՄ երկարաժամկետ ապագան, և տարածաշրջանում տնտեսական բարեփոխումների արդյունավետության տեսանկյունից կարևոր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:
Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է նաև միջազգային ասպարեզում ԵՄ անդամ երկրների միասական դիրքորոշամբ հանդես գալը` նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բնույթով ինքնատիպ փորձությունն էր Եվամիության համար` բացահայտելով արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ԵՄ երկրների միասնական լինելու անհրաժեշտությունը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
