08/10/2010 12:46
ԵՄ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Եվրամիությունում կստեղծվի հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի համաեվրոպական համակարգ` Եվրաֆիսկ (Eurofisk): Համապատասխան որոշումն ընդունվել է Լյուսքսեմբուրգում կայացած Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների և դատական կառույցների ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում: Պատոնական հայտարարության համաձայն` նոր կազմավորվող այս կառույցն առաջին հերթին պայքարելու է ԱԱՀ-ի վճարումներից խուսափելու դեմ: ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները Եվրաֆիսկը բնութագրել են որպես կառույց, որն ապահովելու է ԵՄ անդամ երկրների ազգային հարկային մարմինների միջև տեղեկատվության ամբողջական փոխանակությունը:
Պաշտոնական հայտարարության համաձայն` ԱԱՀ-ի վճարումների ոլորտում իրականացվող խաբեությունների դեմ պայքարն այսօր կարևոր նշանակություն ունի ԵՄ անդամ երկրների համար, քանի որ նման գործողությունների արդյունքում տարեկան կորուստները հասնում են միլիարդավոր եվրոների:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
